Նիկոլ Փաշինյանին Լոռի ուղեկցող ՆԳՆ ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել Քուչակ-Ապարան ճանապարհին։
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։
Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։