Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով` ֆուտբոլիստը որոշել է շարունակել կարիերան «Ինտերի» ճամբարում՝ չնայած կատալոնական «Բարսելոնայի» կողմից դրսևորվող հետաքրքրությանը։
26-ամյա պաշտպանը միլանյան ակումբի կազմում է 2017 թվականի օգոստոսից։ Ակումբի և ֆուտբոլիստի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2028 թվականի հունիսին։ Ներկայումս Բաստոնիի տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 70 միլիոն եվրո։
Իտալիայի Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում իտալացին մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։