ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածը սահմանում է Քրեական հետապնդումը բացառող հանգամանքների ցանկը։
1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
- անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը.
- առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ քրեական պատասխանատվությունը բացառող որևէ հանգամանք (բացառությամբ անմեղսունակության).
- առկա է անձին մեղսագրվող նույն արարքի կապակցությամբ oրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ այլ դատական ակտ.
- առկա է անձին մեղսագրվող նույն արարքի կապակցությամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մաuին դատախազի չվերացված որոշում, բացառությամբ սույն մասի 9-րդ կետով նախատեսված դեպքի.
- անձն անձեռնմխելիության ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության.
- իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում ենթադրյալ հանցանք կատարած անձին չի զրկել անձեռնմխելիությունից.
- լրացել է սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման առավելագույն ժամկետը, և դատախազն այդ ժամկետի ընթացքում վարույթի նյութերը չի հանձնել դատարան.
- վարույթը նախաձեռնվել է սույն օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա.
- վարույթով քրեական հետապնդումն իրականացվել է հանրային կարգով, մինչդեռ uույն oրենuգրքի պահանջներին համապատասխան` քրեական հետապնդումը պետք է իրականացվեր միայն մասնավոր կարգով.
- անձը մահացել է.
- անձն արարքի կատարման պահին չի հաuել քրեական պատաuխանատվության ենթարկելու` oրենքով նախատեuված տարիքին.
- անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից.
- անձը համաներմամբ ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.
- անձին մեղսագրվող արարքն ապաքրեականացվել է։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-9-րդ և 11-րդ կետերով նախատեսված հանգամանքները ռեաբիլիտացնող* են։
3. Սույն հոդվածի 1-ին մաuի 10-րդ կետով նախատեսված հանգամանքի առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե մահացածի օրինական ներկայացուցիչն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ մահացածը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այu դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում: Սույն հոդվածի 1-ին մաuի 10-րդ կետը չի տարածվում քաղաքացիական դատավարության կարգով անձին մահացած ճանաչելու դեպքերի վրա:
4. Սույն հոդվածի 1-ին մաuի 12-14-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այu դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում:
*Ռեաբիլիտացիա-
1. Անարդար կերպով մեղադրված կամ հեղինակազրկված անձի պատիվը՝ հեղինակությունը վերականգնելը:
2. Դատարանով կամ վարչական կարգով իրավունքները վերականգնելը: