Սպերցյանն ի վիճակի է հանդես գալ Եվրոպայի բացարձակապես ցանկացած ակումբում․ Բաշի

Ռուսական «Կրասնոդարի» անգոլացի հարձակվող Ժոաու Բաշին բարձր է գնահատել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի ֆուտբոլային ներուժն ու հնարավորությունները։

«Ինձ թվում է՝ Սպերցյանն ի վիճակի է հանդես գալ Եվրոպայի բացարձակապես ցանկացած ակումբում։ Գլխավորն այն է, որ իր կայացրած որոշումից նա իրեն լավ և երջանիկ զգա։ Ես կաջակցեմ նրան։ Նա իմ գործընկերն է, իմ ընկերը։ Անկախ այն բանից, թե Էդուարդն ինչ կորոշի, այն, ինչ լավ կլինի նրա համար, լավ կլինի նաև ինձ համար»,- «Совспорт» պարբերականին տված հարցազրույցում ասել է անգոլացի ֆուտբոլիստը։

Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 25 միլիոն եվրո։

Leave a Comment