ԱԱ-2026-ն հաղթելու գլխավոր հավակնորդները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Goal մարզական պորտալը կազմել է ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է Իսպանիայի հավաքականը։ Իսպանացիները նախորդ երեք աշխարհի առաջնություններում չեն կարողացել հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը, սակայն այս մրցաշարին նրանք կմոտենան որպես Եվրոպայի գործող չեմպիոններ։

Երկրորդ հորիզոնականում աշխարհի գործող չեմպիոնը՝ Արգենտինայի ընտրանին է։ Լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիայի հավաքականը։

Անակնկալ է Բրազիլիայի հավաքականի դիրքը. աշխարհի հնգակի չեմպիոնները չեն ընդգրկվել լավագույն տասնյակում՝ հանգրվանելով միայն 11-րդ տողում և իրենցից առաջ թողնելով Շվեյցարիայի, Նորվեգիայի և Բելգիայի հավաքականներին։

ԱԱ-2026-ի ֆավորիտների թոփ-20 վարկանիշն ըստ Goal-ի՝

1.Իսպանիա
2.Արգենտինա
3.Ֆրանսիա
4.Պորտուգալիա
5.Անգլիա
6.Գերմանիա
7.Նիդերլանդներ
8.Շվեյցարիա
9.Նորվեգիա
10.Բելգիա
11.Բրազիլիա
12.Սենեգալ
13.Ճապոնիա
14.Մարոկկո
15.Կոլումբիա
16.Խորվաթիա
17.Ավստրիա
18.Կոտ դ’Իվուար
19.Էկվադոր
20.Թուրքիա։

Leave a Comment