
Դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտաքին առևտրի գործակալության (ITA) գրասենյակի տնօրեն Ալեսանդրո Լիբեռատորիի հետ (նստավակրը՝ Մոսկվա), հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական տնտեսական համագործակցության ընդլայնման, գործարար կապերի խորացման, ինչպես նաև իտալական ընկերությունների՝ Հայաստանի շուկայում, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերում հնարավոր ներգրավվածության հարցերը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում Իտալիայի արտաքին առևտրի գործակալության գործունեության, ոլորտային աշխատաժողովների և գործարար առաքելությունների կազմակերպման հնարավորությունների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը հայ-իտալական տնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։