Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն անկեղծացել է՝ նշելով, թե ովքեր են իր համար ծառայել որպես օրինակ։
27-ամյա ֆրանսիացին առանձնացրել է իր հայրենակից Զինեդին Զիդանին և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին։
«Սկզբում իմ գլխավոր կուռքը Զիդանն էր, սակայն հետագայում նախապատվությունս տվեցի Ռոնալդուին։ Կրիշտիանուի կարիերայի ընթացքում մենք հնարավորություն ենք ունեցել տեսնելու նրա մի քանի տարբերակները։ Նա ընդունակ է ամեն ինչի և ֆուտբոլում հասել է բացարձակապես ամեն ինչի»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Al Nassr Zone-ը։
Զինեդին Զիդանը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 20 տարի առաջ։