Իսպանիայի վարչապետը կոչ է արել կանխել Լիբանանում «նոր Գազայի» ստեղծումը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ է արել կանխել Լիբանանում Գազայի նման իրավիճակի կրկնությունը։

«Այսպես կոչված Գլոբալ Հարավի շատ երկրներ նայում են դեպի Եվրոպա և ցանկանում են, որ մենք խուսափենք կրկնակի ստանդարտների կիրառումից …՝ կախված նրանից, թե արդյոք դեպքը մեծ կամ փոքր չափով ազդում է Եվրոպայի վրա», – ասել է վարչապետը, որի ելույթը հեռարձակվել է կաբինետի կայքում։ «Մենք թույլ չենք տա Լիբանանում ևս մեկ Գազա, քանի որ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների պայմաններում Եվրոպան պետք է հետևողականորեն գործի», – հավելել է Սանչեսը։

Նա նաև կարծում է, որ Եվրամիությունը պետք է կասեցնի Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը։

Leave a Comment