Մեջլիսի խոսնակ. Իրանը պահանջում է հրադադար Լիբանանում և ակտիվների ապասառեցում

Միացյալ Նահանգները չի կարողացել կատարել հրադադարի պայմանների երկու դրույթներ, որոնք պետք է իրականացվեն բանակցությունների մեկնարկից առաջ, այդ թվում՝ Լիբանանում հրադադարը և իրանական ակտիվների ապասառեցումը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի (Մեջլիս) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Կողմերի կողմից համաձայնեցված միջոցառումներից երկուսը դեռևս չեն իրականացվել՝ Լիբանանում հրադադարը և իրանական ակտիվների ապասառեցումը բանակցությունների մեկնարկից առաջ», – գրել է նա X-ում: Ղալիբաֆը նշել է, որ նախնական հրադադարի համաձայնագրի բոլոր դրույթները պետք է իրականացվեն Իսլամաբադում բանակցությունների մեկնարկից առաջ։

Leave a Comment