Միլանի «Ինտերը» մտադիր է շարունակել համագործակցությունը ներկայիս գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուի հետ։ Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport պարբերականը, միլանյան ակումբը ծրագրում է ռումինացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2028 թվականի ամառը:
Դրանից հետո սպասվում է, որ «Ինտերը» կանցնի «4-3-2-1» մարտավարական սխեմայի՝ որոշակիորեն փոփոխելով թիմի խաղաոճը:
Հիշեցնենք, որ Կիվուն միլանյան թիմը գլխավորել է 2025 թվականի հունիսին՝ կնքելով պայմանագիր մինչև 2027 թվականը: Ռումինացին իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում՝ 2007-ից 2014 թվականներին խաղացել է «Ինտերում», նվաճելով ութ տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի գավաթը: