Աբսուրդային բաներ շատ էինք լսել, բայց նման իռացիոնալ հայտարարություն թերևս միայն ՔՊ-ակաները կարող են անել

ՔՊ-ական Ստեփանյան Լիլոն, կորցնելով իրականության զգացումը, հայտարարել է, թե Հայաստանում հետաքրքիր մշակույթ է ձևավորվել. այն եկեղեցիները, որտեղ շաբաթ և կիրակի օրերին ավելի քիչ թվով մադիկ էին այցելում, «այս ալիքով» պայմանավորված՝ այլևս լեփ-լեցուն են: «Կարող ենք ասել, որ երկրի վարչապետը եկեղեցին հետ է բերել, ու տվել ժողովրդին»,-մասնավորապես՝ հայտարարել է Լիլոն:

Տեսնո՞ւմ եք՝ ուր ենք հասել: Աբսուրդային բաներ շատ էինք լսել, բայց նման իռացիոնալ հայտարարություն թերևս միայն ՔՊ-ակաները կարող են անել:

Իրականում Նիկոլի եկեղեցահալած քաղաքականությունն է, որ նպաստել է նույն եկեղեցու հանդեպ հանրային վստահության աճին, այլ ոչ թե հակառակը: Այսինքն՝ Նիկոլից անկախ է դա տեղի ունեցել. ուզում էր քանդել, ակամա շենացրել է, ուզում էր պառակտել, այնինչ միավորել է ու ժողովրդի հավատն ամրապնդել: Կարելի է ասել, որ այս փորձությունը եկեղեցին պատվով է հաղթահարել ու հաղթահարելու է, եթե Նիկոլը կրկին սկսի Ալլահշուքյուրի ծրագիրն ավելի ագրեսիվորեն կյանքի կոչել:

Լիլոյի այսօրինակ հայտարարությունը ցույց է տալիս, թե որքան խղճուկ վիճակում է իշխանությունը հայտնվել. իրենք էլ են հասկանում, որ իրենց քաղաքական շահերից չի բխում եկեղեցու հանդեպ թրքություն անելը, բայց քանի որ Նիկոլը լուրջ կոպրոմատների տակ է, ստիպված է փաստացի քաղաքական իանքնասպանություն գործելու գնով Ալլահշուքյուրին ապացուցել իր հավատարմությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment