Նախատեստվում է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի այցը Երևան, նա հրավիրվել է խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ հետևելու։
«Պամֆիլովայի այցի կազմակերպումը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի միջև վերջերս կայացած հանդիպման թեմաներից մեկն էր։ Դիվանագետի հետ հանդիպումը նախապես պլանավորված էր և կապված չէ Փաշինյանի վերջերս Մոսկվա կատարած այցի հետ»,- այսօր լրագրողներին ասաց Հովակիմյանը։
Նա նաև հավելեց, որ Պամֆիլովայի հետ իրենց վերջին հանդիպման ժամանակ ՌԴ ԿԸՀ նախագահը հրավիրել է իրեն որպես դիտորդ մասնակցել սեպտեմբերին կայանալիք Պետդումայի ընտրություններին։