ԱՄՆ նախագահը հստակ ուղեցույցներ է տվել Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք բանակցություններին: Կարծում եմ՝ դրանք դրական արդյունք են ունենալու։ Նախագահը մեզ բավականին հստակ ուղեցույցներ է տվել, և մենք կտեսնենք, թե ինչպես կընթանան գործերը, Պակիստան մեկնելուց առաջ», – ասել է Վենսը։
Հիշեցնենք՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ են նախատեսված։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։