Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողացած անվահեցերը գտնվում են Արարատի մարզի Զորակ գյուղի մի բնակչի տանը, որի տերն, ըստ նախնական տվյալների, զբաղվում է անվահեցերի առևտրով։ Պարզվել է նաև, որ անհայտ անձինք մոտեցել են Զորակ գյուղի բնակչին և հափշտակված անվահեցերը փոխարինել այլ անվահեցերով։
Ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անվահեցերը գողացել են Նոր Խարբերդի բնակիչ 33-ամյա և Սարի թաղի բնակիչ 21-ամյա երկու երիտասարդներ։
Մարտի 25-ի առավոտյան 33-ամյա տղամարդը հայտնաբերվել է Նոր Խարբերդում, ձերբակալվել և իր վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել Շենգավիթի բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ 21-ամյա սարիթաղցուն հայտնաբերելու ուղղությամբ։