Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը ապրիլի 15-ին կհանդիպի ՆԱՏՕ-ի Եվրոպայում գլխավոր հրամանատարի հետ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ապրիլի 15-ին կհանդիպի Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ալեքսուս Գրինկևիչի, իսկ ապրիլի 16-ին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն։

Պինյոն ասել է, որ այս հանդիպումները պետք է դիտարկել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության համատեքստում։

«Արդեն չորեքշաբթի (ապրիլի 15-ին – խմբ.) նախագահը ( Եվրոպական հանձնաժողովի – խմբ.) այստեղ կընդունի ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչին: Հինգշաբթի (ապրիլի 16-ին – խմբ.) նախագահը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ», – ասել է նա:

Leave a Comment