Ապրիլի 14-16-ը կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. Սուրենյան


Հասարակություն


Մինչև ապրիլի 13-ը ներառյալ, հանրապետության ողջ տարածքում տեղումներ կլինեն։  Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային հատվածներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում տեղումները կլինեն ձյան տեսքով։

Այս մաին հայտնեց ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա հայտնեց, որ տեղումները կլինեն զգալի և՝ հանրապետության առանձին հատվածներում քամու ուժգնությամբ , որտեղ պոռթկումները կհասնեն մինչև 14մ/վ արագության։

Սուրենյանը նշեց, որ լեռնային շրջաններում նաև սպասվում է բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։

«Ապրիլի 14-16-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն։ Հյուսիս-արևելյան ցուրտ հոսանքները կնահանջեն և ապրիլի 15-ից իրենց տեղը կզիջեն Մերձավոր Արևելքից ներթափանցող մերձարևադարձային տաք հոսանքներին, որոնք իրենց հետ կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։

Ապրիլի 13-ին հանրապետությունում կարձանագրվի օդի ջերմաստիճանի 5-7 աստիճան նվազում՝ ցերեկը և գիշերը, իսկ ապրիլի 15-18-ը ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։

Ապրիլի 17-18-ը ընկած ժամանակահատվածում,  հանրապետության լեռնային շրջաններում կունենանք մինչև 15 աստիճան տաքություն, նախալեռնային հատվածներում 18-20 աստիճան տաքություն, իսկ Արարատյան դաշտում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի 20-22 աստիճանի»,- տեղեկացրեց Սուրենյանը։

Ամփոփելով առաջիկա օրերի կանխատեսումները՝ ՊՈԱԿ-ի փոխտնօրենն ասաց, որ ապրիլի 18-ից հետո Հայաստանին կրկին կմոտենա հերթական ցիկլոնը և տեղումները կվերսկսվեն, բայց միայն անձրևների տեսքով։


Leave a Comment