Սի Ծինփինը Թայվանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ միավորումն անխուսափելի է

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ուրբաթ օրը Պեկինում հանդիպել է Թայվանի ընդդիմադիր «Գոմինդան» կուսակցության նախագահ Չժեն Լիվենի հետ, հաղորդում են ասիական լրատվամիջոցները։

«Անկախ նրանից, թե ինչպիսին է միջազգային իրավիճակը, Թայվանի նեղուցի երկու կողմերում հայրենակիցների մերձեցման և միավորման մեծ ալիքը չի փոխվի։ Սա պատմականորեն անխուսափելի է», – ասել է Չինաստանի առաջնորդը։

Սի Ծինփինը նշել է, որ «Թայվանի անկախությունը» Թայվանի նեղուցում լարվածության հիմնական պատճառն է։

«Մենք բացարձակապես չենք հանդուրժի սա և թույլ չենք տա, որ սա տեղի ունենա», – հավելել է նա։

Leave a Comment