Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված և իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման․ փաստաբան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված և իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ քրեական վարույթը՝ կարճման։ Այս մասին նշվում է պաշտպանական կողմի դիրքորոշման մեջ՝ հղում կատարելով Սահմանադրության 68-րդ հոդվածին, ինչպես նաև Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերին։

Պաշտպանական կողմի մեկնաբանությամբ՝ գործող օրենսդրությունը հենց այս փուլում դատարանին տալիս է համապատասխան իրավասություն՝ գնահատելու ներկայացված հիմքերը և որոշում կայացնելու քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։

Նշվում է, որ դատարանն այս փուլում ոչ միայն ունի նման իրավունքը, այլև պարտավոր է անդրադառնալ նշված հանգամանքներին, եթե առկա են օրենքով նախատեսված արգելքները։ Ըստ այդմ, եթե դատարանը հանգի այն եզրակացության, որ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համապատասխան դրույթներով սահմանված հիմքերը կիրառելի են, ապա քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Leave a Comment