Շարունակելու ենք պայքարել, ամեն ինչ դեռ առջևում է․ Ֆլիկ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությունը։

«Նրանք երկու գոլ խփեցին, հարձակման գծում նրանք շատ բարձր որակ ունեն։ Գիտենք, որ նրանց դեմ պաշտպանվելը հեշտ չէ։ Առաջին գոլի դրվագում մենք պետք է շատ ավելի հուսալի գործեինք պաշտպանությունում։ Կարմիր քարտ ենք ստանում, և անմիջապես դրանից հետո «Ատլետիկոն» խփում է առաջին գոլը… Այսօր VAR-ն անընդհատ կենտրոնացած էր «Ատլետիկոյի» վրա։ Այնտեղ գերմանացի մասնագետ էր աշխատում, այնպես որ՝ շնորհակալություն Գերմանիային։

Մենք լավ խաղացինք թե՛ առաջին, թե՛ երկրորդ խաղակեսում՝ անգամ խաղադաշտում մնալով տասը հոգով։ Փոքրամասնություն կազմելով մենք ներդրեցինք մեր ողջ ուժերը. այսօր պարզապես մեր բախտը չբերեց։ Շարունակելու ենք պայքարել։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Գուցե կիսաեզրափակիչը դեռ հեռու է թվում, բայց մենք հնարավորություն ունենք և կփորձենք օգտագործել այն»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին։

Leave a Comment