
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի պահանջել իր հրաժարականը։
«Կուբայում ղեկավար պաշտոններ զբաղեցնող մարդիկ չեն ընտրվում ԱՄՆ կառավարության կողմից, և նրանք մանդատ չունեն ԱՄՆ կառավարությունից։ Մենք ունենք ազատ, ինքնիշխան պետություն, ազատ պետություն»,- ասել է նա՝ NBC News-ին տված հարցազրույցում։ «ԱՄՆ կառավարությունը, որը թշնամական քաղաքականություն է վարում Կուբայի նկատմամբ, բարոյական իրավունք չունի որևէ բան պահանջելու։ Նրանք բարոյական իրավունք չունեն նույնիսկ մտահոգություն հայտնելու կուբացի ժողովրդի իրավիճակի համար և պնդելու, որ Կուբայի կառավարությունն է երկիրը հասցրել այս վիճակին, երբ ամբողջ պատասխանատվությունն իրենց ուսերին է»,- հավելել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծիք է հայտնել, որ եկել է Կուբայում քաղաքական և տնտեսական փոփոխությունների ժամանակը: Իսկ The New York Times-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն Կուբային հայտնել է, որ Միգել Դիաս-Կանելը պետք է հրաժարական տա՝ բանակցություններում էական առաջընթացի հասնելու համար։