Իրանը հայտնել է Խամենեիի խորհրդականի մահվան մասին

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի խորհրդական և Իսլամական Հանրապետության արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին մահացել է Թեհրանում վերջերս տեղի ունեցած պայթյուններից մեկի ժամանակ ստացած վերքերից։ Այս մասին հայտնել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։

Խարազին, «ով նախկինում վիրավորվել էր ամերիկա-իսրայելական թշնամու հարձակման ժամանակ, մահացել է մի քանի ժամ առաջ»։

Ապրիլի 1-ին «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Խարազին «վիրավորվել է և գտնվում է ծանր վիճակում» Թեհրանի ռմբակոծության ժամանակ։

Իրանի իշխանությունները այդ ժամանակ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Leave a Comment