
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հետ պատերազմում Զատկի տոնի կապակցությամբ հրադադար է հայտարարել, նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
«Մոտեցող ուղղափառ Զատկի տոնի (Քրիստոսի հրաշափառ հարության) առթիվ հայտարարվում է հրադադար ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչեւ 2026 թվականի ապրիլի 12-ի օրվա ավարտը»,- ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանության նախարարին, Գլխավոր շտաբի պետին եւ հրամանատարությանը «ցուցումներ են տրված այս ժամանակահատվածում դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ուղղություններով»։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է Կիեւի կողմից «հայելային քայլերի» մասին։
«Ուկրաինան բազմիցս հայտարարել է, որ մենք պատրաստ ենք հայելային քայլերի։ Այս տարի մենք առաջարկել էինք կրակի դադարեցում Զատկի տոների ընթացքում եւ կգործենք համապատասխանաբար»,- գրել է նա սոցիալական ցանցերում։
«Մարդկանց պետք է Զատիկ՝ առանց սպառնալիքների եւ իրական շարժ դեպի խաղաղություն։ Ռուսաստանը հնարավորություն ունի չվերադառնալ հարվածներ հասցնելուն նաեւ Զատկից հետո»,- նշել է Զելենսկին։