ՖԻՖԱ-ն իր խիստ դժգոհությունն է հայտնել մարտի վերջին կայացած Իսպանիա — Եգիպտոս ընկերական հանդիպման ժամանակ տեղի ունեցած սկանդալային միջադեպերի կապակցությամբ։ Համաշխարհային ֆուտբոլի ղեկավար մարմինը կարգապահական վարույթ է հարուցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ։
Բարսելոնայի արվարձանում կայացած խաղի ժամանակ տեղի երկրպագուները նախ սուլել են Եգիպտոսի ազգային օրհներգի ժամանակ, ինչից հետո տրիբունաներից հնչել են ռասիստական և կրոնական խտրականություն պարունակող վանկարկումներ։
Սպասվում է, որ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն կկիրառի համապատասխան պատժամիջոցներ, որոնք կարող են ներառել ինչպես ֆինանսական տուգանք, այնպես էլ Իսպանիայի հավաքականի հաջորդ հանդիպումներում հակառասիստական պաստառներ ու կարգախոսներ տեղադրելու պարտադրանք։