Մադրիդում ընթացող WTA 125 շարքի մրցաշարի 1/16 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը երկու սեթում՝ 6:4, 7:5 հաշվով, հաղթել է աշխարհի 146-րդ ռակետ, իսպանուհի Անդրեա Լազարո Գարսիային։
Ապա 1/8 եզրափակչում Ավանեսյանը 6-2, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 100-րդ ռակետ, բրիտանաուհի Ֆրանչեսկա Ջոնսին։ Այսպիսով, Էլինան դուրս է եկել մրցաշարի 1/4 եզրափակիչ։
Որակավորման փուլում Ավանեսյանը հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Սելենա Յանիչևիչին և Եկատերինա Կազիոնովային։