Ես երբեք Էփշտեյնի զnհը չեմ եղել և տեղյակ չեմ եղել նրա հանցավnր գործունեության մասին. Մելանյա Թրամփ



Ես երբեք Էփշտեյնի զոհը չեմ եղել և տեղյակ չեմ եղել նրա հանցավոր գործունեության մասին, հայտարարել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը և կտրականապես հերքել սեռական թրաֆիքինգի մեջ մեղադրվող ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ անձնական կապերի մասին լուրերը՝ նման մեղադրանքները անվանելով իր հեղինակությունը վարկաբեկելու չարամիտ փորձ:



«Ինձ անպարկեշտ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապող ստերը պետք է դադարեցվեն։ Նրանք, ովքեր ստում են իմ մասին, զուրկ են էթիկական չափանիշներից և հարգանքից։ Ես երբեք ընկեր չեմ եղել Էփշտեյնի հետ», – ասել է առաջին տիկինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment