Թրամփի թիմի համբերությունն Ուկրաինայի հարցում սպառվում է. ԶԼՄ – armeniatoday.am

Եվրոպացի պաշտոնյաները մտահոգված են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ուժեղացնել ճնշումը Կիևի վրա՝ նախքան նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին:

Ըստ պարբերականի զրուցակիցների՝ Թրամփը ձգտում է արագ «գեոպոլիտիկ հաղթանակի», ինչի համար Վաշինգտոնը կարող է Ուկրաինայից պահանջել զորքերի դուրսբերում Դոնբասի տարածքից:

Մեկ այլ եվրոպացի պաշտոնյա հրատարակությանը հայտնել է, որ «Թրամփի թիմի համբերությունը սպառվում է Ուկրաինայի հետ և ցանկանում է արագ լուծում»։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները տեղի էին ունեցել Ժնևում՝ փետրվարի 17-ին և 18-ին։ Հաջորդ փուլը նախատեսված էր մարտի 5-ին՝ Աբու Դաբիում, սակայն հետաձգվել էր Իրանին ԱՄՆ-Իսրայելի հարվածներից հետո։ Մարտի 15-ին Կրեմլը հայտարարել էր բանակցություններում դադարի մասին։

Leave a Comment