Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրամայել է Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսել՝ շիական «Հըզբոլլահ» շարժումը զինաթափելու և հակամարտությունը «հնարավորինս շուտ» լուծելու համար։
«Ի պատասխան Լիբանանի՝ ուղիղ բանակցություններ վարելու բազմաթիվ խնդրանքների՝ երեկ հանձնարարել եմ նախարարների կաբինետին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում բանակցություններ սկսել Լիբանանի հետ։ Բանակցությունների ուշադրության կենտրոնում կլինեն «Հըզբոլլահի» զինաթափումն ու Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատումը», – ասել է նա։
«Իսրայելը գնահատում է Լիբանանի վարչապետի այսօրվա հայտարարությունը Բեյրութի ապառազմականացման վերաբերյալ», – հավելել է Իսրայելի վարչապետը։ Նեթանյահուի խոսքերը հրապարակվել են նրա գրասենյակի կողմից։