Ծառուկյանը գլխավորում է ԲՀԿ ցուցակը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը միացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ ընդգծելով, որ իրենց քաղաքական ուժը չի պատրաստվում համագործակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

Սուրենյանցի խոսքով՝ քաղաքական դաշտում արդեն ձևավորվում են խոշոր կոնսոլիդացիաներ, և առաջիկա ընտրությունները կընթանան այլ տրամաբանությամբ, քան 2021 թվականին։ Նա հավելել է, որ իրենք գնում են ընտրությունների՝ հաղթանակի նպատակով։

Leave a Comment