ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ինձ օլիգարխ չեմ համարում. Գագիկ Ծառուկյան

Ապրիլի 9-ին՝ ԲՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  արձագանքել է այն պնդումներին, թե իրեն ներկայացնում են որպես «բելառուսամետ օլիգարխ»։ Նա հարց է բարձրացրել՝ արդյոք նման ձևակերպումը կարելի է համարել վիրավորանք՝ նշելով, որ ինքը իրեն օլիգարխ չի համարում։

Նրա խոսքով՝ օլիգարխը պետք է լինի պետական լծակներից օգտվող անձ, մինչդեռ ինքը նման կարգավիճակ չի վերագրում իրեն։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Բելառուսի նախագահի հետ ունի ընկերական հարաբերություններ։

Մանրամասները` տեսանյութում

Leave a Comment