«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ից կրած պարտությունը։
«Եթե խոսենք խաղի մասին ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ մեր բախտը դեռ բերել է, որ հանդիպումն ավարտվեց 0։2 հաշվով, քանի որ նրանք ավելի շատ գոլային պահեր ունեին։ Առաջին բաց թողած գնդակն առանձնապես դժվար էր ընդունել. մինչ այդ նրանք գրեթե ոչինչ չէին ստեղծել։ Դրանից հետո արդեն նրանք բավականաչափ շանսեր ունեին՝ հաշիվն ավելի խոշոր դարձնելու համար։
Իհարկե, միշտ մտածում ես, որ կարելի է ավելի լավ խաղալ և ստիպել մրցակցին սխալվել։ Բայց հանդիպման մեծ մասում մենք պարզապես փորձում էինք գոյատևել։ Նախորդ մրցաշրջանում նույն պատկերն էր։ Նրանք ավելի ուժեղ էին, բայց մենք չհանձնվեցինք։ ՊՍԺ-ն այս դիմակայությունում մեզ դեռ շանսեր է թողել՝ չօգտագործելով իր մի քանի հնարավորությունները»,- Սլոտի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին՝ անգլիական «Էնֆիլդ» մարզադաշտում։