
Հիշեցնենք, որ Սարգսյան Հայկը հայտարարել էր, որ զորքի թիվը 44000-ից հասել է 14000-ի, բանակում զորքին շաբաթը մեկ անգամ են լողացնում, պաշտպանության բեռը հիմնականում դրված է մարզերի բնակչության վրա, քանի որ երևանցիներից քչերն են ծառայում, Հայատանում զորակոչվողների քանակը տարեկան պակասում է 30%-ով և այլն: Այսինքն՝ նկարագրել էր տիրող պատկերն ու նախանշել տենդենցները:
Նիկոլի այսօրինակ արձագանքը չի կարելի անբնական համարել. հո չէ՞ր կագնելու ու «Շիշ Բռնողի» խոսքերը հաստատեր. քաղաքական ինքնասպանություն կլիներ:
Բայց այստեղ այլ հարց է առաջանում՝ Նիկոլի «կռուտիտի» համոզիչ լինել- չլինելը: Ո՞վ է հավատալու այս լոլոներին, եթե հայտնի է, որ Սարգսյան Հայկի պատմածն իրականության միայն մի՝ շատ փոքր մասն է. պատկերը շատ ավելի աղետալի է, ինչը բնական է. մարտունակ ու կենսունակ բանակն է պետության ողնաշարը, իսկ կենսունակ երկիր կերտելու մտադրոթյուն Նիկոլը չունի: Նիկոլի դեմ այնպիսի կոմպրոմատներ ունեն թուրքերն ու նրանց աշխարհաքաղաքական հովանավորները, որ եթե զգան՝ Նիկոլը ծրագրից շեղվել է, նրանից կթողնեն միայն «կ» տառը:
Այս մարդը կարևոր խնդիր է իր առաջ դրել՝ հասարակությանն արհեստական թմբիրի մեջ պահելն ու ունեցած աշխարհաքաղաքական ստվերային պարտավորությունները կոծկելը, և քանի դեռ իր միսիան լիովին չի ավարտել, շարունակելու է նույնիսկ ակնհայտը հերքել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: