Իրանը հայտնել է, թե որքան զոհ ունի պատերազմի հետևանքով


Միջազգային


Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողության ընթացքում Իրանում զոհվել է ավելի քան 3000 մարդ:

Այս մասին հայտնել է երկրի Դատաբժշկական կազմակերպության ղեկավար Աբբաս Մասջադիի։

«Մենք ընտանիքներին ենք հանձնել երկրի տարածքում թշնամու հարձակումների հետևանքով զոհված ավելի քան 3000 դիակ։ Դիակների մոտ 40%-ը անհայտ էին, բայց Դատաբժշկական կազմակերպության հնարավորություններն ու ռեսուրսները օգտագործելով՝ դրանք նույնականացվել և հանձնվել են մահացածների ընտանիքներին», – ասել է նա «Միզան» լրատվական գործակալությանը։


Leave a Comment