ԱՄՆ Միջազգային հանձնաժողովի զեկույցում արձանագրվել է Արցախում հայկական հուշարձանների ոչնչացման փաստը

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) իր 2026 թվականի տարեկան զեկույցում առաջարկել է Ադրբեջանը ներառել «Հատուկ մտահոգության երկրների» (CPC) ցանկում:

Ըստ փաստաթղթի, որն ամփոփում է 2025 թվականի իրադարձությունները, առանձնակի ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության վիճակին: Արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տվել, որ 2025 թվականի հուլիսի դրությամբ ավերվել է 8, և վնասվել ևս 10 կրոնական վայր, ներառյալ եկեղեցիներ ու գերեզմանատներ:

Հանձնաժողովն ընդգծում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը նպատակ ունի ջնջել տարածաշրջանում ավելի քան 2000-ամյա քրիստոնեական ներկայության հետքերը:

USCIRF-ը զեկույցում նշվում է, որ չնայած Վաշինգտոնը ողջունել և նպաստել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, այնուհանդերձ կրոնական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ԱՄՆ-ի հետ լիարժեք գործընկերության նախապայմանը:

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument Watch) նախաձեռնությունն ապրիլի 6-ին հայտնել է, որ Ստեփանակերտում անհայտ անձինք կոտրել են Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի առնվազն երկու պատուհան։ Հաջորդ օրը՝ ապրիլի 7-ին հայտնի է դարձել, որ ոչնչացվել է նաև Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված «Մայրություն» քանդակը։

Leave a Comment