Ասատրյանի և Սահակյանի նկատմամբ ընտրվել է գրավ և բացակայելու արգելք

Ասատրյանի և Սահակյանի նկատմամբ ընտրվել է գրավ և բացակայելու արգելք

9 ապրիլի 2026 – 17:09 AMT

PanARMENIAN.Net – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, ինչպես նաև նույն քրեական գործի շրջանակում ձերբակալված մյուս անձինք ազատ են արձակվել, նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ գրավ և երկրից բացակայելու արգելք։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ մեղադրյալների կողմից արդեն վերականգնվել է պետությանը պատճառված վնասի մի մասը, տեղեկացնում է Factor.am-ը:

Արտեմ Ասատրյանը, Արման Սահակյանը և այլ նախկին պաշտոնյաներ ապրիլի 8-ին ձերբակալվել էին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։

Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել դեռ 2020 թվականին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր 5 մլն դրամ գրավը։ 2024 թվականի հուլիսի 1-ին պարզվել էր, որ Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառված 178 մլն դրամ վնասը։

2025-ի հունվարին դատարանի որոշմամբ Արման Սահակյանը չէր կալանավորվել, և նրա նկատմամբ կիրառվել էր այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն։

Leave a Comment