9 ապրիլի 2026 – 17:14 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևի առանձնազրույցը:
Ավելի վաղ հայտարարվել էր Ղազախստանի արտգործնախարարի և տրանսպորտի նախարարի Հայաստան այցի մասին։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ղազախստանը բանակցություններ չի վարում հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռքբերման վերաբերյալ: Այդ մասին հայտնել են «Ղազախստանի երկաթուղիներ» ընկերությունից և Ղազախստանի տրանսպորտի նախարարությունից:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը դեմ չէ, որպեսզի Ղազախստանը ձեռք բերի Հայաստանի երկաթուղիների ռուսական կոնցեսիան՝ Ռուսաստանի համաձայնության դեպքում։ Սակայն ռուսական կողմը հայտարարել է, որ նման գործարք իրականացնելու մտադրություն չունի։