Զբոսաշրջիկներին պատմում են Հայաստանի մասին

Զբոսաշրջիկներին պատմում են Հայաստանի մասին

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված ճանաչողական այցերի արդյունքները շարունակում են զբոսաշրջիկներին պատմել Հայաստանի մասին։

Ֆրանսիական «Télé Star Jeux» ամսագրում հրապարակվել է լրագրող Ժան-Ֆիլիպ Նոելի հոդվածը, որը ներկայացնում է Հայաստանը նոր, հետաքրքիր տեսանկյունից՝ ընդգծելով երկրի մշակութային բազմազանությունն ու ինքնատիպությունը։

Լրագրողն ընդգծում է Հայաստանի հարուստ պատմությունը, մշակույթը և կյանքի ոճը, առաջարկելով ընթերցողներին բացահայտել Հայստանը իր բոլոր գույներով։

«Télé Star Jeux»-ը «Télé Star» ամսագրի ամսական հավելվածն է, որն ունի շուրջ 1,690,000 ընթերցող, լուսաբանում է նաև զբոսաշրջությանը, առողջ ապրելակերպին և կենսակերպին վերաբերող թեմաներ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment