Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց

Կառավարության ընդունած որոշմամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց ընտանիքների միջոցներով և նախընտրած ձևով պատրաստված ու տեղադրված շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց հատուցում կտրամադրվի:

Հատուցման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2023 թվականի ընթացքում տեղի ունեցած դեպքերի հետևանքով զոհված (մահացած) և պանթեոնում հուղարկավորված անձանց գերեզմանների բարեկարգման նպատակով անհրաժեշտ կլիներ ձեռքբերել նոր լրակազմեր` այդ նպատակով հայտարարելով մրցույթ, որի փոխարեն առաջարկվում է հատուցել զոհվածների ընտանիքների կողմից պատրաստված և տեղադրված տապանաքարերի արժեքը, իսկ այդ նպատակով նախատեսված և չօգտագործված ու պահեստավորման ենթակա տապանաքարերն արդեն իսկ կնքված Պայմանագրի շրջանակներում օգտագործել նոր հուղարկավորված զինծառայողների գերեզմանների բարեկարգման համար:

Որոշման համաձայն նախատեսվում է ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչությունից ստացված տեղեկատվության հիմքով ապահովել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված թվով 8 անձանց ընտանիքների կողմից տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերն իրենց միջոցներով իրականացված լինելու պայմաններում այդ ընտանիքներին հատուցում տրամադրելու գործընթացը:

Leave a Comment