Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Բարսելոնային»:
Հանդիպումը կայացել է կատալոնական ակումբի «Սպոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում:
44-րդ րոպեին դաշտի տերերի պաշտպան Պաու Կուբարսին կարմիր քարտ է ստացել և հեռացվել խաղադաշտից: Թվային առավելությունը մադրիդցիները իրացրել են անմիջապես։ Ընդամենը մեկ րոպե անց Խուլիան Ալվարեսը բացել է հաշիվը: Երկրորդ խաղակեսում՝ 70-րդ րոպեին, Ալեքսանդր Սյորլոտը խփել է երկրորդ գնդակը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին՝ Մադրիդում:
Հիշեցնենք, որ մրցաշարի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» երկու խաղի հանրագումարով հաղթել էր անգլիական «Նյուքասլին» (8:3), իսկ «Ատլետիկոն» պայքարից դուրս էր թողել Լոնդոնի «Տոտենհեմին» (7:5):