ԱԽ քարտուղարը ավստրիական պատվիրակության հետ քննարկել է երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր




Ապրիլի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ-Սարրեի գլխավորած պատվիրակությանը։


 


ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել բարձրաստիճան փոխայցերի իրականացումը՝ հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում արձանագրվող կայուն զարգացման դրական դինամիկան։


 


Կողմերը քննարկել են Հայաստան-Ավստրիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր:


 


Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակի շուրջ։


 


 ԱԽ գրասենյակ


 


 


 


Leave a Comment