
Իրանի միջուկային գործակալության ղեկավարը պնդել է՝ ԱՄՆ-ի հետ ցանկացած հնարավոր խաղաղ բանակցություններում Թեհրանն իրավունք ունի հարստացնել ուրանը։
Հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակի միջոցառման ժամանակ միջուկային գործակալության ղեկավար Մոհամեդ Իսլամին մերժել է ԱՄՆ-ի պահանջը՝ հրաժարվել ուրանի հարստացումից։
«Դրանք նրանց ցանկություններն են, և այդ ցանկությունները կթաղվեն»,- ասել է նա։
Մինչև պատերազմը, Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչները բանակցություններ էին վարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է կանխել Իրանի կողմից միջուկային զինատեսակ ստեղծելը, մինչդեռ Թեհրանը հերքում է միջուկային զենքի ծրագիր ունենալու նպատակը՝ նույնիսկ ուրանի հարստացման պարագայում։
Երկշաբաթյա հրադադարը, որը հայտարարեց Թրամփը, նախատեսում է, որ Իրանի և ԱՄՆ պաշտոնյաները վաղը կհանդիպեն Իսլամաբադում՝ երկարաժամկետ խաղաղ համաձայնության շուրջ բանակցելու համար։