Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի քառորդ եզրափակչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է անգլիական «Լիվերպուլին»։
Աչքի են ընկել Դեզիրե Դուեն և Խվիչա Կվարացխելիան։
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին՝ Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում:
Մրցաշարի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ն երկու խաղերի հանրագումարով ջախջախել էր Լոնդոնի «Չելսիին» (8:2), իսկ «Լիվերպուլը» պայքարից դուրս էր թողել թուրքական «Գալաթասարային» (4:1):