Դերասան Մայքլ Պատրիկը, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալում իր դերով, մահացել է 35 տարեկանում, հաղորդում է People ամսագիրը։
«Մայքլը մահացավ երեկ գիշեր։ Նա հոսպիտալացվել էր տասը օր առաջ», – մեջբերում է պարբերականը դերասանի կնոջ՝ Նաոմի Շիհանի՝ նրա սոցիալական ցանցերում արած գրառումը։
Դերասանն իր վերջին օրերն անցկացրել է Հյուսիսային Իռլանդիայի հոսպիսում։