ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի խաղաղության և պատերազմի միջև Մերձավոր Արևելքում․ Իրանի ԱԳ փոխնախարար

Միացյալ Նահանգները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և պատերազմի միջև Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Դուք չեք կարող ունենալ և՛ մեկը, և՛ մյուսը միաժամանակ։ Դրանք փոխբացառող են, դա բավականին ակնհայտ է»,- ասել է դիվանագետը՝ խոսելով Լիբանանին հասցվող Իսրայելի հարվածների մասին։

«Դուք չեք կարող հրադադար խնդրել, ընդունել դրա պայմանները, այն տարածքները, որոնց վրա այն տարածվում է, այնտեղ հիշատակել Լիբանանը և հետո սկսել սպանդը»,- նշել է Խաթիբզադեն՝ հավելելով, որ համապատասխան վճռական ուղերձը երեկ երեկոյան ուղարկվել է Վաշինգտոն։

Leave a Comment