Իրանից ներմուծվող որոշ ապրանքների համար քվոտա կկիրառվի. կառավարություն

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսվում է սակագնային քվոտայի կիրառում Իրանից ներմուծվող որոշ ապրանքների համար։ Քվոտան վերաբերում է, մասնավորապես, լոլիկին, վարունգին, խնձորին և նմանատիպ այլ  ապրանքների։

Որոշման համաձայն՝ սահմանված քվոտայի շրջանակում ներմուծվող այդ ապրանքների նկատմամբ կկիրառվի 0 տոկոս մաքսատուրք։

Որոշման ընդունման հիմք է հանդիսացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումը, որը նպատակ ունի ապահովել 2026 թվականին Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կիրարկումը։

Leave a Comment