Նրա խոսքով՝ միայն Երևանում տարեկան գրանցվում է մոտավորապես 12,000 մեքենա, որոնք դառնում են քաղաքի երթևեկության մաս
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի ․/ԱՌԿԱ/․ Երևանում երթևեկության խցանումների հիմնական պատճառները մեքենաների և վարորդների կողմից երթևեկության կանոնների խախտումների աճող թվերն են, կառավարության նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ միայն Երևանում տարեկան գրանցվում է մոտավորապես 12,000 մեքենա, որոնք դառնում են քաղաքի երթևեկության մաս։
Ավինյանը նաև նշեց, որ խցանումների զգալի մասն առաջանում է երթևեկության կանոնների չպահպանման պատճառով։
«Մեր տեսլականն այն է, որ Երևան քաղաքում պետք է գերակայի հանրային տրանսպորտը, հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր, հանրային տրանսպորտը պետք է դառնա ամենահարմարավետ միջոցը քաղքաով տեղաշարժվելու համար», – ասաց Ավինյանը։
Նա հայտնեց, որ մոտ ապագայում կքննարկվի «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքը, որը նախատեսում է կարգավորման նոր մեխանիզմներ։
«Մասնավորապես՝ օրինազանց վարորդների և ավտոմեքենաների կայանման սխալ վայրերում կազմակերպելու դեպքում քարշակ ծառայությունն արտապատվիրակելու հնարավորություն ենք ստեղծում», – ասաց Ավինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ խցանումների վերաբերյալ կառավարությունն ամեն օր բազմաթիվ նամակներ է ստանում քաղաքացիներից։ Նա հավելեց, որ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ լուծումներ առաջարկելու համար։
«Ոնց որ թե արհեստական բանականությանն այդտեղ ավելի մեծ դերակատարում պիտի վերապահենք։ Մյուս կողմից էլ՝ պետք է հասկանանք՝ ոչ մի փողոց, ոչ մի քաղաք անսահմանափակ չի, չափ ունի», – նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ պետք տեսնել մեքենաների ներմուծման վիճակագրությունը և հասկանալ, որ այդ մեքենան գալիս և մտնում է այդ նույն փողոցը։