«Իմ ու ՌԴ նախագահի միջև կուլիսային հանդիպում տեղի չի ունեցել, աշխատանքային ճաշ է տեղի ունեցել, և մենք զրուցել ենք բարեկամաբար»-, լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին հանդիպմանը։
«Ես այցը շատ հաջող եմ գնահատում, մյուս բոլորն ազատ են իրենց գնահատականների մեջ։ Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի հետ տետ-ա-տետ հանդիպմանը, մենք պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների մասին։ Պայմանավորվել ենք բարձր մակարդակով հանդիպում հունիսի երկրորդ կեսին»,-ասաց Փաշինյանը։
—
Դե ինչ, Հայաստանի քաղաքացիներին մնում է անել այնպես, որ այդ ժամանակ Պուտինը հանդիպի պաշտոնաթող Փաշինյանին: