ՆԳՆ-ն հերքում է Սամվել Կարապետյանի հետ կապված «հատուկ հրահանգի» մասին տեղեկությունը

ՆԳՆ ոստիկանությունը արձագանքել է լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկությանը, ըստ որի՝ իբր պարեկներին հրահանգ է տրվել հատուկ ուշադրություն դարձնել գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված գործընթացներին։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից:

«Այսօր լրատվական կայքերից մեկում հոդված էր հրապարակվել, թե իբր «․․․Պարեկներին հրահանգ է իջեցվել՝ գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված՝ շատ աչալուրջ լինել։ Ոստիկանությանը պարտավորեցրել են հերթապահություն իրականացնել Կարապետյանի առաջնորդած ուժի կազմակերպած բոլոր ակցիաների, միջոցառումների ժամանակ եւ արձանագրել բոլոր ավտոմեքենաները, որոնք ժամանում են դեպքի վայր, ֆիքսել պետհամարանիշներն ու առիթ գտնել տուգանելու կամ տուգանային հրապարակ տանելու»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

ՆԳՆ-ն հարկ է համարում պարզաբանել, որ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, այդ թվում պարեկները, մշտապես պետք է «աչալուրջ» լինեն և աչալուրջ են իրավախախտումներ կատարող բոլոր անձանց նկատմամբ։ Ավելին, «․․․կազմակերպած բոլոր ակցիաների, միջոցառումների ժամանակ․․․» ոստիկանությունը պարտավոր է նաև ապահովել մարդկանց անվտանգությունն ու հասարակական կարգը։ Եվ եթե տրանսպորտային միջոցի վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում, տրանսպորտային միջոցը չի ունենում տեխնիկական զննություն կամ ԱՊՊԱ պայմանագիր, հայտնաբերվում է կանգառ-կայանման խախտում կամ տրանսպորտային միջոցի վրա խախտվում է գովազդի կանոնները, ապա, բնականաբար, ոստիկանության ծառայողները պետք է իրականացնեն, և իրականացնում են օրենքով իրենց վերապահված գործառույթները։ Հավելելով, որ հրապարակման մեջ նշված տրանսպորտային միջոցների վարորդները կատարել են վերոհիշյալ բոլոր իրավախախտումները»։

Leave a Comment