Արաղչին և Բայրամովը քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի միջև։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակի, ինչպես նաև ձեռք բերված հրադադարի վերաբերյալ։

Բայրամովը ողջունել է հայտարարված հրադադարը։ Ընդգծվել է դրա պահպանման կարևորությունը լարվածության նվազեցման, բանակցությունների հաջող ավարտի և կայունության հաստատման առումով։

Նախարարները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Leave a Comment