Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարվածները գերազանցում են ինքնապաշտպանության իրավունքը և սպառնում են ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարին, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
««Հեզբոլլահը» Լիբանանը ներքաշեց պատերազմի մեջ, սակայն Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը չի արդարացնում նման լայնածավալ ավերածությունները։ Իսրայելի հարվածները, որոնք երեկ գիշեր հարյուրավոր մարդկանց կյանք խլեցին, դժվար թե կարելի է ինքնապաշտպանություն համարել։ Իսրայելի գործողությունները լրջորեն վտանգում են ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը։ Իրանի հետ հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա», – գրել է նա սոցիալական ցանցերում։