Իրանից որոշ ապրանքների ներմուծման համար կգործի սակագնային քվոտա

 ՀՀ կառավարության նիստում որոշվել է, որ 2026 թվականին Իրանից Հայաստան ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և խնձորի համար կգործի սակագնային քվոտա։

 Նշված ապրանքների ներմուծման դեպքում կկիրառվի զրո տոկոս մաքսատուրք։ 

Հավելենք՝ որոշման հիմքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 26-ի որոշումն է, որը միտված է 2026 թվականին ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կիրարկմանը։ 

Leave a Comment